▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդյո՞ք Սեյրան Օհանյանը պատրաստ է եւ կցանկանա լինել Սերժ Սարգսյանի «ժառանգորդ»-ը. «Ժողովուրդ»

Իշխանական կուլիսներում վաղուց քննարկվում է նախագահի իշխանական թեկնածուի, կամ այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանի «ժառանգորդի» հարցը: Իբրեւ առավել հավանական «ժառանգորդ» նշվում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունը: Պարոն Օհանյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե արդյո՞ք նա պատրաստ է եւ կցանկանա լինել Ս. Սարգսյանի «ժառանգորդ»ը: «Այսօր ՀՀ-ում գոյություն ունեն իշխանության բոլոր թեւերը եւ համապատասխան գործունեությունը ծավալում  են: Մեր պատմության ընթացքում միակ ժամանակահատվածներից մեկն է, որ նրանք օրըստօրե զարգանում, կայունանում են, եւ դրա վրա է հիմնված Հայաստանի զարգացումը եւ անվտանգության ապահովումը: Պետական կառավարման համակարգում այսօր ունենք համապատասխան հիերարխիա, ես իմ տեղը զբաղեցնում եմ, իմ պարտականությունները բավականին շատ են, լայն են ու բավականին պատասխանատու, ես իմ գործը կատարում եմ եւ դեռ շատ-շատ գործ ունեմ կատարելու»,-ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթին՝ ասաց Օհանյանը:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին