▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանին համակիր նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ոչ ֆորմալ ակումբ. «ՀԺ»

 

«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի շրջապատը ներկայացնող որոշ մարդիկ առաջիկայում փորձելու են Քոչարյանին համակիր նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ոչ ֆորմալ ակումբ ստեղծել:

 

Ըստ մտահղացման, ակումբի անդամ պետք է դառնան այն մարդիկ, ում պաշտոնանկ են արել Սերժ Սարգսյանի օրոք և որոնք կորցրել են կրկին բարձր պաշտոններ ստանալու բոլոր հույսերը: Նման ակումբի պոտենցիալ անդամների թվում նշվում են ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքային վարչության նախկին պետ Ներսես Նազարյանի, Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի, ինչպես նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանի անունները»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին