▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանը հրահանգել է «մեկուսացնել» Վահե Հովհաննիսյանին.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը տեւական ժամանակ է, ինչ իր հարաբերությունները «սառեցրել» է իր կուսակցության հետ: Ըստ նույն տեղեկությունների՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ինչ-ինչ պատճառներով դժգոհ է Վ. Հովհաննիսյանից եւ հրահանգել է նրան «մեկուսացնել»: Բացառված չէ, որ Հովհաննիսյանը շուտով կհայտարարի նաեւ ՀՀ ԱԺ ԵԽԽՎ պատվիրակությունից դուրս գալու մասին: ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, մեկնաբանելով շրջանառվող լուրերը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Պարոն Հովհաննիսյանը ԲՀԿ-ի առանցքային գործիչներից է, մեր խմբակցության առանցքային պատգամավորներից, երկրի ճակատագրով եւ երկրում առկա պրոբլեմներով մտահոգ: Իր ողջ պոտենցիալը եւ բարձր ինտելեկտուալ կարողությունները հանուն երկրի ու հանրության խնդիրների լուծման ծառայեցնող: Իսկ նման մարդկանց գործունեությունը ե՛ւ մեզանում, ե՛ւ առհասարակ քաղաքական դաշտում, ե՛ւ ընդհանուր պետությունում անգնահատելի է»»։

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին