▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օսկանյանը ե՞ւս կհեռանա ԲՀԿ-ից. «Հրապարակ»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից արտագաղթը լայն թափ կստանա: Երեկ ԱԺ-ում հրապարակվեց Մուշեղ Պետոյանի՝ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմումը: Մեր տեղեկություններվ, առաջիկայում խմբակցությունից դուրս կգան նաեւ պատգամավորներ Ռուստամ Գասպարյանը, Մարտուն Գրիգորյանը, Արշակ Մխիթարյանը:

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի փոփոխությունը եւ կուսակցությունն ամբողջովին իշխանության կողմից վերահսկվելը հիասթափեցրել է արմատական թեւի ներկայացուցիչներին, այնպես որ, առաջիկայում նրանք եւս կհեռանան ԲՀԿ-ից: Մտերիիմների շրջանում նախկին ԱԳ նախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը եւս հայտարարել է մանդատը վայր դնելու եւ ԲՀԿ-ից հեռանալու ցանկության մասին»:

Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին