▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեւավորվում է նոր ընդդիմությո՞ւն.«ՀԺ»

«Արտախորհրդարանական մի շարք ուժեր այս օրերին ակտիվ քաղաքական քննարկումների եւ խորհրդակցությունների մեջ են:

Մեր տեղեկություններով, հանդիպումների կազմակերպիչը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն է:

Հայրիկյանը մեզ հետ զրույցում հաստատելով քննարկումների անցկացման լուրը, ասաց, որ 7 ուժեր համատեղ հանդիպումներ են անցկացնում, ապա հայտարարեց, որ այդ 7 ուժերն են՝ ԱԻՄ-ը, «Ժառանգությունը», ՀՀՇ-ն, «Ազատ դեմոկրատները», Հիմնադիր խորհրդարանը, Պահպանողական եւ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունները: Հայրիկյանն ասաց, որ քննարկումներն սկսվել են փետրվարի 9-ից. «Դրանք խորհրդակցական բնույթ ունեն, մենք դեռ գործողություններ եւ գործողությունների ծրագիր չունենք. Դուք դրանց կծանոթանաք հայտարարությունների միջոցով: Մենք դանդաղ, բայց հետեւողականորեն փորձում ենք ընդհանրական մոտեցումները գտնել»,-նշեց Հայրիկյանը:

Հայրիկյանը հայտարարեց, որ խորհրդարանում գտնվող ընդդիմադիր խմբակցություններին այս քննարկումներում ներգրավելու առաջարկ չի եղել. «Միակ առաջարկը, որ եղել է, այն է, որ հիավիրենք նաեւ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը: Հանուն ճշմարտության պետք է ասեմ, որ խոսվել է նաեւ Հրանտ Բագրատյանին հրավիրելու մասին: 7 ուժերի 4 հանդիպում արդեն իսկ եղել է»,- հայտարարեց ԱԻՄ ղեկավարը»:

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հայկական ժամանակ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին