▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կենտրոն TV»-ում զանգվածային կրճատումներ են. «Հրապարակ»

««Կենտրոն» հեռուստաընկերությունում զանգվածային կրճատումներ են: Որոշ լուրերով, աշխատանքից ազատվել է մոտ 80 հոգի, որոնց մեծ մասն աշխատում էր տարբեր հեռուստանախագծերում: Միայն լրատվական «Էպիկենտրոն» թողարկումում աշխատանքից ազատվել է մոտ 13 հոգի, այդ թվում՝ հաղորդավարներ Լիլիթ Աղբալյանը, Գրիգոր Հարությունյանը, լրագրողներ, օպերատորներ, հնչյունային ռեժիսոր, մոնտաժող, վարորդ: Լրատվականի աշխատակիցներին բոթը հայտնել է դեռևս տնօրենի կարգավիճակում գտնվող Իվետա Տոնոյանը, ով ժողով է հրավիրել և դեմքի տխուր արտահայտությամբ հայտարարել աշխատանքից դուրս եկողների անունները՝ հավելելով, որ դժվարությամբ է գնացել այդ որոշմանը:

 

Աշխատակիցներն աշխատանքից ազատվել են Աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտումներով. նրանց վաղօրոք չէին հայտնել աշխատանքը կորցնելու և դրա պատճառների մասին: Մեզ տեղեկություններ են հասել նաև, որ աշխատանքից չազատված աշխատակիցների աշխատավարձերն էլ իջեցվելու են: Ողջ ժողովրդի սոցիալական խնդիրները լուծել պատրաստվող Ծառուկյանը, փաստորեն, իր աշխատակիցներին այսօր կանգնեցրել է լուրջ սոցիալական խնդրի առաջ՝ նրանց դարձնելով գործազուրկ: Ի դեպ, Սերժ Սարգսյանի ելույթից հետո՝ օրեր շարունակ տևած ԲՀԿ-ի հալածանքների ժամանակ, «էպիկենտրոնի» աշխատակիցներն աշխատել են non-stop ռեժիմով, գիշերները մեկնել են դեպքի վայրեր, երբ ոստիկանները գործողություններ էին անում ԲՀԿ-ականների օբյեկտներում: Մեր տեղեկությունները փորձեցինք ճշտել «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն Գոռ Մարտիրոսյանից, ով, զայրանալով հարցից, նշեց. «Ձեր ինֆորմացիան սխալ է, ես հիմա զբաղված եմ, երկուշաբթի զանգահարեք՝ օրվա առաջին կեսին, կպատասխանենք»»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին