▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ԲՀԿ ճամբարներում նոր զարգացումներ են ընթանում. «Հրապարակ»

«Մարզերում, ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, ՀՀԿ-ԲՀԿ ճամբարներում նոր զարգացումներ են ընթանում: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը որոշել է իր ղեկավարած մարզը բացառապես ՀՀԿ-ացնել ու այս օրերին թեժ պայքար է մղում նույնիսկ նախկին ԲՀԿ-ականների դեմ: Երեկ տեղեկացանք, որ ԲՀԿ անդամությունից հրաժարվել է Արագածոտնի մարզի Օհանավանի գյուղապետ Ալեքսան Ալեքսանյանը, որի ղեկավարած համայնքում մարտի 15-ին ևս ընտրություններ են սպասվում: Ալեքսանյանը, ով կրկին առաջադրվել և պայքարում է 2 անկուսակցական թեկնածուների հետ, կուսակցությունից դուրս գալով՝ թերևս փորձել է զերծ մնալ «անախորժություններից», բայց մարզպետ Սահակյանը բոլորին խոստացել է, որ ընտրվելու է իր հովանավորյալ անկուսակցական Էդգար Հայրապետյանը»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին