▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուրիխանյանի աշխատասենյակում աննախադեպ իրարանցում էր. «Հրապարակ»

«ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի աշխատասենյակում երեկ աննախադեպ իրարանցում էր: Մեկը մյուսին հերթ չտալով՝ նրա սենյակ էին մտնում կուսակից պատգամավորները, նրանց վրդովված զրույցը երբեմն հասնում էր խորհրդարանի միջանցք: Հասկանալի էր, որ ԲՀԿ-ականներն ինչ-որ բացատրություն էին պահանջում Ուրիխանյանից: Քիչ ուշ հայտնի դարձավ, որ նա մանդատը վայր դնելու որոշում է կայացրել, որը մտադիր է հրապարակել համագումարի ժամանակ, գործընկերները փորձել են պարզել պատճառներն ու համոզել, որ հետ կանգնի որոշումից: Թե ինչ է ստացվել նրանց բանակցություններից, պարզ կդառնա ժամեր անց: Ի դեպ, երեկ լուրեր տարածվեցին, որ այսօր ԲՀԿ-ից մասսայական «արտագաղթ» կլինի: ԲՀԿ խմբակցությունից ոմանք չէին ժխտում դա: Իսկ Բազմասեր Առաքելյանը լռեց՝ չհերքելով, որ հնարավոր է առաջիկայում ինքը ևս լքի կուսակցությունը»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին