▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե նա չսպանվեր, ապա մենք այսօր բոլորովին այլ Հայաստանում կապրեինք.«Ժողովուրդ»

Այսօր երջանկահիշատակ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Սպարապետն այսօր կդառնար 56 տարեկան: Հայաստանցիների շրջանում Վազգեն Սարգսյան քաղաքական գործչի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ:  Սական մեկ բան փաստ է, որ ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանն իր պաշտոնավարման չորսուկես ամիսներին` 1999 թվականի հունիսից մինչեւ հոկտեմբեր, ավելի շատ գործ է արել, քան նրան հաջորդած վարչապետները: Նրա պաշտոնավարման այդ կարճ շրջանում փաստացի բոլոր տեսակի մենաշնորհները վերացվեցին, եւ տնտեսությունում  իրական մրցակցություն ծավալվեց, ինչը հնարավոր չէր այդ ժամանակ չտեսնել եւ չզգալ: Վազգեն Սարգսյանը մարդկանց հույս էր տվել, որ երկիրը կարող է փոխվել, որ այն կարող է դառնալ հայի համար ամենալավ եւ ամենաապահով վայրը: Նույնիսկ Վազգեն Սարգսյանին չսիրողներն ընդունում են, որ եթե նա չսպանվեր, ապա մենք այսօր բոլորովին այլ` զարգացման հստակ ուղի բռնած Հայաստանում կապրեինք: Շնորհավոր ծնունդդ, Սպարապե՛տ:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին