▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին «նեղացրել են». «Հրապարակ»

«Մարտի 8-ին ընդառաջ Ազգային ժողովի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին «նեղացրել են»: Այս անգամ նրանց միամսյակը շնորհավորելիս ԱԺ ղեկավարությունը ժլատ է գտնվել. որոշել են պատգամավոր կանանց սուրճի բաժակներ նվիրել, իսկ աշխատակազմի իգական սեռի ներկայացուցիչներին՝ շոկոլադե սալիկներ:

Ավելի ուշ տեղեկացանք, որ ԱԺ աշխատակազմի կանանց բաժանվել են բաժակի մեջ ծաղիկներ եւ ԱԺ նկարով շոկոլադե սալիկներ, իսկ այսօր պատգամավոր կանայք ընդունելության են ԱԺ նախագահի մոտ, որտեղ էլ կստանան իրենց նվերները:

Մասնավոր զրույցներում ԱԺ կանայք բողոքել են, որ նախորդ տարիներին միամսյակի կապակցությամբ մեկ կամ կես աշխատավարձի չափով «պրեմիա» են ստացել, իսկ այս տարի, փաստորեն, համեստ նվերներ կստանան, մինչդեռ ակնկալիքներն ավելի մեծ էին, չէ՞ որ աշխատավարձերը բարձրացվել էին»:

Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին