▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քավորը կրկին ԱԺ-ից արտասահմանյան ուղևորության է ուղարկել իր սանիկին. «Հրապարակ»

«Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը հերթական անգամ արտասահմանյան ուղևորության է ուղարկել իր սանիկին՝ Աժ իրավաբանական վարչության պետ Հայկ Սարգսյանին: Այս հողի վրա Աժ-ում դժգոհության ալիք է բարձրացել, առանց այն էլ որևէ արտոնությունից՝ ուղևորություններից, հավելավճարներից չօգտվող Աժ աշխատակիցներն ասում են, որ իրենց համբերության բաժակն արդեն լցվում է:

 

Այս անգամ Աժ աշխատակիցներին զայրացրել է հատկապես այն հանգամանքը, որ մոտ մեկ շաբաթ առաջ, Աժ-ի Ստրասբուրգ կատարած այցի ժամանակ 5-6 հոգանոց պատվիրակության կազմում մեկնել է նաև Հայկ Սարգսյանի կինը, ով Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել իր անցկացրած անմոռանալի հանգստից; Թերևս Թովմասյանին քավոր կարգելու առաջարկներն այսուհետ ավելանան. ո՞վ չի ուզենա նման քավոր ունենալ»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին