▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շորթում «Օդնոկլասնիկի» միջոցով.«Ժողովուրդ»

Իջեւան քաղաքի բնակիչ Արտակ Խաչինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. նոյեմբերի 20-ին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի՝ իր անհատական էջում ներկայանալով որպես Արտակ Ազարյան, ծանոթացել եւ նամակագրական կապ է հաստատել Մոսկվա քաղաքի հայազգի բնակչուհի Ն. Վ.-ի հետ: Նամակագրության ընթացքում նա «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցով Ն. Վ.-ից ստացել է վերջինիս ինտիմ լուսանկարները, այնուհետեւ նրա վերաբերյալ արատավորող տեղեկություներ տարածելու, վերջինիս ինտիմ լուսանկարները տարբեր սոցիալական կայքերում տեղադրելու եւ Ն. Վ.-ի մտերիմներին ուղարկելու սպառնալիքով 2014թ. դեկտեմբերի 4-ին ներկայացրել է 180 հազար դրամ արժողությամբ «Սամսունգ Գալաքսի Ս 4» մոդելի բջջային հեռախոս հանձնելու պահանջ: Ա. Խաչինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  182 հոդվածի 1-ին մասով (Շորթումը):  Նրան այս հոդվածով սպառնում է տուգանք՝ 400-800 հազար դրամի չափով, կամ կալանք՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը 4 տարի ժամկետով: Ա. Խաչինյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել  գրավը: Սույն քրեական գործով դատավարության առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում կայացել է մարտի 25-ին, հաջորդը նշանակված է ապրիլի 3-ին:

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին