▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր ցնցում է սպասվում Պապից «կաթվածահար» Էրդողանի համար. «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով, առաջիկա օրերին Էկվադորը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սա նոր ցնցում կլինի Պապից «կաթվածահար» Էրդողանի համար, որի պատվիրակներն այս օրերին ԱՄՆ-ում փորձում են կանխել ԱՄՆ նախագահի ապրիլի 24-ին ասվելիք ճառի հետ կապված նոր տհաճությունները: «Հասկանալի է, որ Օբաման այս անգամ էլ չի արտաբերի «ցեղասպանություն» բառը:

 

Բայց «չարտաբերումն» ամերիկյան կողմը կսուբլիմացնի մայիսի սկզբին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տրվող պատարագով, ինչը կանխել ԱՄՆ-ում գտնվող Չավուշօղլուին հաստատ չի հաջողվի»,- հայտնեց մեր աղբյուրը դիվանագիտական շրջանակներից: Նրա փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը մայիսի 6-ին կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու պատարագին: Նրան կուղեկցեն Գարեգին Բ-ն և Նավասարդ Կճոյանը, ներկա կլինի նաև Արամ Ա Կիլիկիո կաթողիկոսը»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Հրապարակ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին