▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Алиев чмо...«ՀԺ»

«Այլեւս հայտնի է, թե ինչ է լինելու Ցեղասպանության 100-ակյակին նվիրված միջոցառումների ավարտից հետո, երբ անմոռուկների նկարները, ինչպես նաեւ «Հիշում եմ եւ պահանջում» գրություններով ինքնասոսնձվող նկարները պոկվեն մեքենաների դիմապակիներից: Հաջորդիվ գրոհելու ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Երեւանում արդեն հայտնվել է ինքնասոսնձվող առաջին փորձնական խմբաքանակը:

Դրանցից մի օրինակ երեկ արձանագրել է մեր թղթակցի ֆոտոխցիկը: «Алиев чмо» գրված է եղել Հյուսիսային պողոտայում կայանված ավտոմեքենաներից մեկի ետնապակու վրա:

Տնտեսապես քայքայվող պետությունում նման «ռազմահայրենասիրական» հայհոյանքները մեզ ոչինչ չեն տալիս: Սա նման է այն բանին, որ հարազատ թիմի սխալները տեսնելու եւ քննարկելու փոխարեն՝ ֆուտբոլասերները մարզադաշտում ամեն ինչ թողած, հայհոյանքներ են շռայլում մրցակից թիմի, մրցավարի եւ նրա գործողությունների հասցեին, ինչից սակայն, ոչ հարազատ թիմն է ավելի ուժեղ դառնում, ոչ էլ մրցաշարային աղյուսակում փոխվում է նրա դիրքը:

Չնայած նման չափսի գրություններն ավտոմեքենաների ապակիներին փակցնելն օրենքով արգելվում է, պետավտոտեսչությունը սրա վրա աչք է փակում, քանի որ դրանով հայհոյանք է հասցվում հակառակորդ երկրի նախագահին: Այնպես որ անմոռուկների տեղը դատարկ չի մնալու»:

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Հայկական ժամանակ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին