▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվա Ռիվասը՝ Գոհար Գասպարյանի մասին. «Լսել եմ այդ կնոջ մասին».«ՉԻ»

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. «Երեկ երգչուհի Եվա Ռիվասը «Ազատություն» ֆեյսբուքյան ասուլիսի հյուրն էր: Այն բանից հետո, երբ Ռիվասը Հայաստան ժամանած Քիմ Քարդաշյանի թեմայի շուրջ՝ մեղմ ասած, ոչ կոռեկտ արտահայտություններ էր արել, ոչ միայն Քիմի, այլ նաեւ՝ լրագրողների, երկրպագուների հասցեին, բնական էր, թե ինչ զայրույթ պետք է առաջացներ հասարակության շրջանում:

«Ճի՞շտ եք համարում, որ անձն ապրում է եւ ստեղծագործում է մի երկրում, սակայն արհամարհում է այդ երկրի լեզուն»: «Մի քիչ համեստ լինելը չէր խանգարի, ինչո՞ւ եք կարծում, թե լավություն եք արել՝ Հայաստանում գտնվելով: Ի՞նչ եք արել Հայաստանի համար»: «Նշեք մի քանի բան, որ արել եք Հայաստանի համար եւ որ էլ չեք անելու»: Ահա ընդամենը մի քանիսը այն հարցերից, որոնք տրվել են երգչուհուն:

Բայց երեկվա հարցերից մեկը բավական մեծ արձագանք գտավ: «Գիտե՞ք, թե ով է Գոհար Գասպարյանը, լսե՞լ եք նրա համեստության մասին, որ նա երբեք չի վիրավորում մարդկանց»: Պատասխանը բավական ուշագրավ էր. «Այո, լսել եմ այդ կնոջ մասին, բայց երբեւէ չեմ հետեւել, թե ինչ է ասել եւ ինչ է արել»:

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Չորրորդ իշխանություն»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին