▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանության պարզաբանումը դուրս էր երեւակայության սահմաններից. «Ժողովուրդ»

«ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանի` անցած ուրբաթ տեղի ունեցած մամուլի ասուլիսը դարձել է վերջին երեք օրերի քննարկման հիմնական թեման: Բոլորը ծաղրում էին, որ փոխոստիկանապետ գնդապետն ասուլիսի ընթացքում մի քանի կոպիտ սխալներ թույլ տվեց՝ «…առավոտյան ժամը 20.00», «քաղաքացիների մուտքը Եղեռնի հուշահամալիր կսկսվի ժամը 13:000-ից» կամ «System of a Down» աշխարհահռչակ ռոք խմբի անունը սխալ կարդաց՝ ասելով «Սիստեմ օն դաուն» (գոնե սովորեր խմբի անունը, ամոթ էր), երբեմն էլ նա մի տեսակ մոռանում էր, թե ինչ պետք է ասեր եւ դժվարությամբ էր կարդում իր առջեւ դրված թղթերը: Իհարկե, բոլորն էլ շփոթվելու իրավունք ունեն, այդ թվում եւ գնդապետը, որը գուցե հոգնած է եղել: Բայց փոխանակ այսքանից հետո ներողություն խնդրեր, որ մեր ժողովրդի ու երկրի համար ամենակարեւոր իրադարձության առիթով կազմակերպված միջոցառումների ցանկը չի կարողացել մարդկային լեզվով մատուցել, «դասը վատ սերտած աշակերտի» պես էր իրեն պահում, փոխոստիկանապետը երեկ դիմադրում էր՝ չընդունելով խայտառակությունը: «Ես չեմ շփոթվել, նայեք ասուլիսը, մի՛ նայեք մոնտաժված տարբերակը»,- Yerkir.am-ի հետ զրույցում կրկին մեխանիկորեն ասել է Սամվել Հովհաննիսյանը: Իսկ ոստիկանության պարզաբանումը դուրս էր երեւակայության սահմաններից: Նրանք այդտեղ էլ տեսան ինչ-որ դավադիրների ձեռագիրը: Մինչդեռ ամեն ինչում դավադրություն տեսնելը հայտնի հիվանդության ախտանիշ է, եւ այս տեսանկյունից իրավիճակը հաստատ մտահոգիչ է. Սամվել Հովհաննիսյանը գուցե «առավոտյան 20:00-ին» դիմի մոտակա հիվանդանո՞ց»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին