▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռում ծեծուջարդ է եղել. «Հրապարակ»

«Մենք տեղեկություններ ստացանք, որ նախօրեի երեկոյան Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռում ընդհարում է եղել, անգամ բանը հասել է ծեծուջարդի, ինչ-որ անձինք վնասվածքներ են ստացել, եւ ինքնաթիռը հետ է գնացել, ինչի պատճառով ժամը 20:00-ի Երեւան-Մոսկվա չվերթը հետաձգվել է մինչեւ գիշերվա 1-ը: Երեկ Քաղավիացիայի մամուլի պատասխանատու Ռուբեն Գրձելյանն այս առիթով մեզ փոխանցեց. «Լուրջ միջադեպ չի եղել:

Մոսկվայից գալուց ուղեւորներից մեկը պահանջել է, որ իրեն իջեցնեն ինքնաթիռից, ասել է, որ ուզում է հետ դառնալ: Ինքնաթիռն ստիպված կրկին իջեցրել են: Անվտանգության նկատառումներով նման դեպքերում բոլոր ուղեւորներին իջեցնում են, օդանավն ստուգում եւ նոր թռիչք են կատարում: Ուշացումը կապված է եղել սրա հետ»:

Ուշագրավ այլ նյութեր`  «Հրապարակ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին