▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ վիրահատության է ենթարկվել Ռոբերտ Քոչարյանը. «Հրապարակ»

«Երեկ տեղեկացանք, որ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի 100-ամյակի միջոցառումներին՝ վիրահատվել է: Նրա մերձավոր շրջապատից հայտնեցին, որ 2 օր առաջ, Գերմանիայում, նա ենթարկվել է բավականին թեթև միջամտության: Թեև տարօրինակ է, որ առողջ ապրելակերպ վարող և սպորտով զբաղվող Քոչարյանի մոտ առողջական խնդիրներ են առաջացել և հենց ապրիլի 24-ի նախօրեին:

 

Գուցե վիրահատության «փաստն» ընդամենը իր բացակայությունն արդարացնելու համա՞ր է մտածվել: Մանավանդ այս օրերին Հայաստանում են մի շարք բարձրաստիճան հյուրեր, այդ թվում՝ նախագահներ, որոնց հետ շփվելու հնարավորություն նա չէր ունենալու: Չէր ցանկանա նաև հուշահամալիր այցելել որևէ այլ ժամի»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին