▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը ճանապարհեց միայն Ֆրանսուա Օլանդին. «Հրապարակ»

«Ամիսներ շարունակ նախապատրաստված և քննարկված Ցեղասպանության 100-ամյա տարելիցն արդեն իրողություն է: Միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան ժամանած 4 երկրների նախագահներին ապրիլի 24-ի երեկոյանն արդեն ճանապարհել են: Մեզ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին ճանապարհել է նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, իսկ Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին՝ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Այս ամենի մեջ հետաքրքիր է այն, որ Պուտինի և Օլանդի ժամանմանը նրանց դիմավորել է նախագահը, սակայն ստացվում է, որ միայն Օլանդին է ճանապարհել Սերժ Սարգսյանը: Հատկանշական է նաև, որ Կիպրոսի նախագահին ճանապարհելու գործը վստահվել է Կարեն ճշմարիտյանին, ում պաշտոնանկության մասին խոսակցությունները չեն դադարում»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին