▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատկերացրեք, թե ինչպիսի դեպրեսիվ վիճակում կհայտնվի Ծառուկյանը. «Ժամանակ»

«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ անգամ տարածքային կառույցների համակարգողների կուսակցությունից դուրս գալուց հետո, այդ կառույցների ԲՀԿ-ական անդամները շարունակում են հավատարիմ մնալ ԲՀԿ-ին: Օրինակ՝ թիվ 33 ընտրատարածքը ընդգրկող տարածքից ԲՀԿ-ից դուրս գալու մասին դիմում է գրել միայն 4 ԲՀԿ-ական: Իսկ Նաիրա Զոհրաբյանի Գյումրի այցելության ժամանակ կուսակցությանը անդամագրվելու համար միայն Ախուրյանի տարածաշրջանի 23 դիմում է եղել: Գրեթե նույնանման իրավիճակ է մնացած բոլոր ընտրատարածքներում:

Որն է նման ֆենոմենի պատճառը: Թվում էր, թե ԲՀԿ-ի հիմքը կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն է, եւ մարդիկ ԲՀԿ-ին անդամագրվում էին հանուն Ծառուկյանի, հանուն նրա ունեցվածքի եւ այն հավատի, որ բարեգործ Գագիկ Ծառուկյանի գործունեությունից իրենք էլ ինչ-որ օգուտ կստանան: Շատերը պնդում էին, որ ԲՀԿ-ականների համախմբում է հավատն առ այն, որ Գագիկ Ծառուկյանը, լինելով ուժեղ անհատականություն, կարող է առաջնորդել իշխանության դեմ հասարակական ընդվզումը եւ ապահովել այդ շարժման հաղթանակը:

Եվ այս տրամաբանությամբ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ից դուրս գալուց հետո ԲՀԿ-ն պետք է կազմաքանդվեր, ԲՀԿ-ականները պետք է հետեւեին Ծառուկյանի օրինակին, եւ կուսակցությունը մարտի 5-ից հետո պետք է ինքնալուծարվեր, քանի որ մարդիկ տեսան, որ Ծառուկյանի ուժը կամ նրա կողմից համաժողովրդական շարժումը առաջնորդելու սպասումները միֆ են: Սակայն պարզվում է, որ Ծառուկյանի կուսակցությունից հեռանալը ճիշտ հակառակ ազդեցություն է ունեցել եւ հասարակական որոշակի շերտերի ոգեւորել է Ծառուկյանի հեռանալը, եւ նրանք պատրաստ են անդամակցել անծառուկյան ԲՀԿ-ին:

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի դեպրեսիվ վիճակում կհայտնվի Գագիկ Ծառուկյանը, եթե ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը իսկապես իրականացնի իր որոշումը եւ կազմակերպի ԲՀԿ նորագիրների հրապարակային հավաք: Այն հարյուրավոր եւ նույնիսկ հազարավոր ԲՀԿ նորագիրների հավաքը, ովքեր ԲՀԿ-ին անդամակցել են մարտի 5-ից հետո, անդամակցել են Ծառուկյանի հեռանալուց հետո»:

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Ժամանակ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին