▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի դրամական միջոցները.«Ժողովուրդ»

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի դրամական միջոցները, ըստ նրա հայտարարագրի, 2014 թվականի վերջին կազմել են 185 հազար 790 դոլար եւ 5 մլն դրամ: Հայաստանի ամենակոռումպացված մարմնի համարում ունեցող Վճռաբեկ դատարանի նախագահը, որքան էլ տարօրինակ է, պաշտոնական փաստաթղթերում լրացրել է, որ ունի եկամտի ընդամենը 4 աղբյուր:  Եվ ըստ այդ փաստաթղթերի՝ Մկրտումյանի նախորդ տարվա եկամտի աղբյուրներից երեքը եղել է նրա աշխատավարձը կամ դրան հավասարեցված եկամուտը, 6 միլիոն էլ ստացել է պարտքով տված գումարների տոկոսներից: Որպես 2014թ. ձեռքբերում՝ Մկրտումյանը նշել է 1 մլն 200 հազ. դրամով գնված մի հողամաս: Թե որ հատվածում է այդ փոքր գումարով հողամաս գնել Հայաստանի արդարադատության թիվ մեկ պատասխանատուն, պարզ չէ: Տեղեկացնենք, որ Մկրտումյանի կինը՝ Մարինե Մկրտումյանն էլ պակաս հարստության տեր չէ. նա 2014-ին 29 մլն 166 հազար դրամով ձեռք է բերել բնակելի տուն, իսկ 4 մլն 800 հազար դրամով էլ հողամաս է օտարել: Բացի այդ՝ նա ունի 30 հազար դոլար, թե որտեղից, դարձյալ չի նշվում:

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին