▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տնօրենը՝ կասկածյալ.«Ժողովուրդ»

Դիլիջանի պետական քոլեջում կատարված իրավախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային բաժնում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբակային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)):

Տավուշի քննչական բաժնից տեղեկացանք, որ քրեական գործը հարուցվել է Դիլիջանի քոլեջի տնօրեն Գրետա Թամրազյանի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի կապակցությամբ: Նա քրեական գործում ներգրավվել է որպես կասկածյալ: Ըստ տեղեկությունների՝ Դիլիջանի պետական քոլեջում յուրացրել են ուսանողների կրթաթոշակները: Նա Դիլիջանի պետական քոլեջը ղեկավարում է 2006 թվականի փետրվարից: Երկու երեխաների մայր, 56-ամյա Գրետա Թամրազյանը Դիլիջան քաղաքի ավագանու միակ կին անդամն է: Տավուշի մարզային «Տավուշ» հեռուստաընկերությունը 2012 թվականին նրան նվիրված, նրան գովաբանող «Կնոջ դիմանկարը» հաղորդում է պատրաստել եւ հեռարձակել: Քրեական գործի քննությունը եւ դատաքննությունը կապացուցեն Գ. Թամրազյանի անմեղությունը կամ մեղավորությունը, կամ ունեցած  մեղքի չափը: Դիլիջանի պետական քոլեջը նախկինում էլ չէր փայլում բարձր հեղինակությամբ: Այս քրեական գործը հարված է այդ կրթօջախի վարկանիշին, ինչը կարող է ավելի դժվարեցնել պետական քոլեջը ուսանողներով համալրելու գործը:

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին