▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունում կսկսվի կադրային փոփոխությունների նոր փուլ. «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով, առաջիկայում կառավարությունում կսկսվի կադրային փոփոխությունների նոր փուլ: Տևական ժամանակ քննարկման թեմա է էկոնոմիկայի նախարարության և նախարարի ճակատագիրը, կառավարության «հեղինակությունները» գտնում են, որ այն պետք է կառուցվածքային փոփոխություն կրի, մտցվի ֆինանսական բլոկի մեջ, որպես «մասնաճյուղ», մի մասն էլ պնդում է, որ այն դեռ անհրաժեշտ է և անելիք ունի:

 

Վերջիններիս թվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը, ինչպես հայտնի է, արդեն տևական ժամանակ էկոնոմիկայի նախարարի պաշտոնին տեսնում է Վարդան Այվազյանին, սակայն նախագահականում առայժմ ընդդիմանում են: Մյուս կադրն, ով «պլանի» տակ է, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն է: Ընդ որում, եթե առաջ այս պաշտոնի համար շոշափվում էր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի անունը, ապա այժմ նոր թեկնածու է հայտնվել՝ ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանի մասին է խոսքը»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին