▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆին հնարավոր է մշտական բնակություն հաստատի Արեւմտյան Հայաստանում. «Ժամանակ»

«Ժառանգություն» կուսակցության լավատեղյակ աղբյուրը մեզ փոխանցեց, որ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը գրեթե մեկ ամիս է՝ գտնվում է Արեւմտյան Հայաստանում: Ըստ ամենայնի, Հովհաննիսյանը Արեւմտյան Հայաստանում կմնա դեռ երկար ժամանակ եւ հնարավոր է՝ նույնիսկ մշտական բնակություն հաստատի այնտեղ:

Մեր հարցին՝ ինչո՞վ է զբաղված Հովհաննիսյանը Արեւմտյան Հայաստանում, մեր զրուցակիցը տարակուսած պատասխանեց. «Նա բազմաթիվ խնդիրներ ունի այնտեղ լուծելու, բայց առաջնահերթն, անշուշտ, Արեւմտյան Հայաստանի ազատագրումն է, որը մեր ազգի երազանքն է»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժամանակ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին