▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԷՑ-ի պարտքը կփակվի ռուսական 200 մլն դոլարանոց վարկից. «Ժամանակ»

«Մեր տեղեկություններով՝ ՌԴ կողմից ՀՀ ԶՈՒ համար սպառազինություն ձեռք բերելու համար ՀՀ-ին տրամադրվող 200 մլն դոլարի արտոնյալ վարկից 50 մլն դոլարը տրամադրվելու է ՀԷՑ-ին, որպեսզի մարի էլեկտրաէներգիայի արտադրողներին ունեցած իր 23 մլրդ դրամի պարտավարությունները::

Ստացվում է, որ ՀՀ-ն 50 մլն դոլարի պակաս ժամանակակից սպառազինություն կգնի բանակի համար, եւ այդ չափով մեր անվտանգությունը կտուժի, բայց մյուս կողմից՝ հնարավոր կլինի թույլ չտալ էլեկտրաէներգիայի թանկացումը:

ՀԷՑ-ն, իհարկե, այդ գումարը կվերադարձնի բանակին, երբ աուդիտը պարզի, որ թանկացումը հիմնավոր է, եւ մենք սկսենք սպառած էլեկտրաէներգիայի համար ավելի շատ վճարել»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին