▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ կտամ, կուրախանաք. Հրանուշ Հակոբյանը՝ պորտֆելը ՀՅԴ-ին զիջելու մասին.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս ֆոտոսեսիաներ անցկացնող, կառավարության երկարաբնակ, սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանին, ով նախորդ՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անչափ անտրամադիր էր, հարցրինք` ճի՞շտ է, որ Դաշնակցությունը ցանկանում է «վերցնել» իր պորտֆելը, դրա համար է այդքան անտրամադիր։ Պատրա՞ստ եք Ձեր պորտֆելը տալ իրենց: «Չէ՜, ի՞նչ եք ասում, ես շատ լավ եմ, հանգիստ եմ, ուզում եմ մնացած բոլորդ էլ հանգիստ լինեք, երբ կտամ, էդ ժամանակ էլ կուրախանաք»,- ասաց  տիկին Հրանուշը:

Չէ, ի՞նչ ուրախանալ, տիկին Հակոբյան: «Դե բա ինչի՞ ես հարցնում էդ ժամանակ»: Պարզապես ասում են` սփյուռքի նախարարի պորտֆելը ՀՅԴ-ի սրտով է, դրա համար: «Ոչ, դա ոչ ճիշտ ինֆորմացիա է»: Կմնա՞ք դեռ նախարար: Տիկին Հրանուշը բազմավեկտոր ու լոկ իրեն հասկանալի ժպիտով մտավ վերելակ ու այդպես` ժպիտը դեմքին մեզ նայելով, հեռացավ»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին