▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բիբինն ազատվել է աշխատանքից. Մեդվեդեւն ու Սամվել Կարապետյանը հանդիպել են

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ տեղի է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի եւ «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հանդիպումը: ՌԴ վարչապետի նախաձեռնությամբ տեղի ունեցած ոչ պաշտոնական այդ հանդիպման քննարկման թեման եղել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետագա ճակատագրի հարցը:
Ի դեպ, երեկ, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանը վերջինիս ծննդյան տարեդարձի առիթով հեռախոսազրույց են ունեցել, կրկին քննարկվել է ՀԷՑ-ի շուրջ Հայաստանում ստեղծված իրավիճակը: Իսկ ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ ՌԴ իշխանությունները որոշել են ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին պաշտոնանկ անել. նա, հավանաբար, Մոսկվայից Երեւան այլեւս չի վերադառնա որպես տնօրեն: Բիբինի պաշտոնանկության մասին լուրի առնչությամբ ՀԷՑ-ից «Ժողովուրդ»-ին պատասխանեցին, որ այն չի համապատասխանում իրականությանը, եւ որ իրենք երեկվա դրությամբ՝ մինչեւ ուշ երեկո, գլխավոր տնօրենի պաշտոնանկության մասին տեղեկություն չունեին»: 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ տեղի է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի եւ «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հանդիպումը: ՌԴ վարչապետի նախաձեռնությամբ տեղի ունեցած ոչ պաշտոնական այդ հանդիպման քննարկման թեման եղել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետագա ճակատագրի հարցը:
Ի դեպ, երեկ, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանը վերջինիս ծննդյան տարեդարձի առիթով հեռախոսազրույց են ունեցել, կրկին քննարկվել է ՀԷՑ-ի շուրջ Հայաստանում ստեղծված իրավիճակը:

Իսկ ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ ՌԴ իշխանությունները որոշել են ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին պաշտոնանկ անել. նա, հավանաբար, Մոսկվայից Երեւան այլեւս չի վերադառնա որպես տնօրեն: Բիբինի պաշտոնանկության մասին լուրի առնչությամբ ՀԷՑ-ից «Ժողովուրդ»-ին պատասխանեցին, որ այն չի համապատասխանում իրականությանը, եւ որ իրենք երեկվա դրությամբ՝ մինչեւ ուշ երեկո, գլխավոր տնօրենի պաշտոնանկության մասին տեղեկություն չունեին»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին