▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռազմաքաղաքական իրավիճակը» Բաղրամյան պողոտայում երեկ առավոտյան կտրուկ փոփոխությունների ենթարկվեց.«Հժ»

Ներկայացնում ենք թերթի առաջնորդողը. 


««Ռազմաքաղաքական իրավիճակը» Բաղրամյան պողոտայում երեկ առավոտյան կտրուկ փոփոխությունների ենթարկվեց: Վաղ առավոտյան ոստիկանությունը ծանր տեխնիկան զրահամեքենաները և ջրցանները, ետ քաշեց Սահմանադրական դատարանի դիմացից դրանք տանելով մինչև Ազգային ժողովի շենք: Փոխարենը՝ ոստիկանությունը, անկարգությունների մասնակիցներին բերման ենթարկելու համար նախատեսված մեքենաները Բաղրամյան պողոտայի կենտրոնում երկայնակի շարելով, յուրատեսակ ցանկապատ է կառուցել: Բացի դա՝ Բաղրամյանում ոստիկանների թիվը նվազագույնի է հասցվել: Չորս ոստիկաններ հսկում են այսպես կոչված բուֆերային գոտու ելքերը, մոտ երեսուն ոստիկան էլ պահվում են ռեզերվում՝ Չինաստանի դեսպանատան դիմաց: Այս իրավիճակը շարունակվում էր մինչև երեկո, և առաջին հերթին պայմանավորված էր նստացույցի վայրում գտնվողների թվաքանակով:

 

Գոնե վաղ առավոտյան և կեսօրին ստացած տպավորությամբ կարելի է մտածել, որ նստացույցը դե ֆակտո դադարել է, և դրա լինելիությունը ապահովում են ոչ թե մասնակիցները, այլ աղբարկղներից կառուցված բարիկադները: Երեկոյան, իհարկե, հավաքի մասնակիցների թիվը մեծանում է բայց ոչ այնքան, որ կարողանա փոխել վերը նշված գնահատականը: Ու հիմա, ըստ էության, ցույցի մասնակիցները կարող են իրատեսական մի նպատակ ունենալ, ոիպեսզի ոստիկանությունը ցրի ցույցը: Սա, թերես, Բաղրամյան պողոտայի շարժումը վերակենդանացնելու միակ միջոցն է թվում այս պահին: Իշխանությունները սա կարծես թե հասկացել են և տպավորություն են ստեղծում, թե ցույցը ցրելու մտադրություն չունեն: Բայց դա կեղծ տպավորություն է: Նրանք ինչ-որ պահի պիտի Բաղրամյան պողոտան բացելուն ուղղված գործողություններ անեն: Բայց հիմա սպասում են, որ նստացույցը և նրա շուրջ հետաքրքրությունը այնքան մարեն, դեպքի վայրում այնքան քիչ ներկայություն լինի, որ Բաղրամյան պողոտայի բացումը հնարավոր լինի առանց որևէ լուրջ ուժային միջամտության և դա հակառեակցիա չառաջացնի հանրության շրջանում»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին