▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաղրամյան պողոտայի նստացույցը՝ ճգնաժամի մեջ.«Հժ»

«Բաղրամյան պողոտայի նստացույցը ճգնաժամի լրջագույն նշաններ է ցույց տալիս: Երեկ ողջ օրվա ընթացքում քաղաքացիների մասնակցության նվազագույն ցուցանիշներն են արձանագրվել թե՛ գիշերը, թե՛ առավոտյան և թե՛ երեկոյան:

 

Բացի դա նստացույցի նկատմամբ հանրային հետաքրքրությունը նույնպես նվազել է և եթե նախկին օրերին նստացույցի ուղիղ հեռարձակմանը հետևում էր մի քանի տասնյակ հազար քաղաքացի, երեկվա ընթացքում այդ ցուցանիշը չի անցել մի քանի հազարից: Ակնհայտ է, որ նստացույցը գնում է շարունակական անկման, և կազմակերպիչները այն վերակենդանացնելու ոչ մի միջոց չեն գտնում: Մեր տեղեկություններով, կազմակերպիչների մի մասը հակվում է այն մտքին, որ նստացույցը պետք է դադարեցնել, դադար առնել և հետագա անելիքները պլանավորել: Բայցևայնպես, շատ դժվար է այս որոշման պատասխանատվությունը վերցնել: Մյուս կողմից էլ ժամանակը ցույց է տալիս, որ Բաղրամյան պողոտայում մնալը ոչ մի բան չի տալիս: Ցուցարարների հույսը այն է, որ ոստիկանությունը գործողություն կձեռնարկի, ինչը արժանապատիվ նահանջի հնարավորություն կտա: Ոստիկանությունը, սակայն, առայժմ հարձակման ցանկություն չի ցուցաբերում»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին