▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանաքեռցի Տույը բարձրաստիճան պաշտոնյաների զավակների հետ խնդիրներ ունի. «ՉԻ»

 

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով նոր կոնֆլիկտ է հասունանում քրեական աշխարհում, և ինչպես մնացած բոլոր դեպքերում, այս անգամ ևս պատմության մեջ շոշափվում են բարձրաստիճան պաշտոնյաների զավակների ու ազգականների անունները: Այս անգամ իրադարձությունները պտտվում են Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանի որդու՝ Մհերի և ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի զարմիկի՝ Գևորի անունները: Մի կողմում Մհերն ու Գևորն են, մյուս կողմում՝ թաղային հեղինակության համարում ունեցող Քանաքեռցի Տույը:
Մեր տեղեկություններով՝ Վաչե Ղազարյանի որդին՝ Մհերը և Սամվել Ալեքսանյանի զարմիկը՝ Գևորը, խնդիր են ունենում քաղաքացիներից մեկի հետ: Նա պաշտպանության նպատակով դիմում է թաղային հեղինակությանը՝ Տույին: Վերջինս քաղաքացու շահերի պաշտպանության շրջանակներում հեռախոսազրույց է ունենում Մհերի և Գևորի հետ, որոնք հայտարարում են, որ իրեն դիմած անձնավորությունը սխալ է պահել իրեն, ուստի պետք է պատժվի: Տույն էլ փորձում է խնդիրը լուծել՝ վկայակոչելով իր անձն ու հեղինակությունը: Սա զայրացնում է երիտասարդներին, որոնք կոպիտ ու վիրավորական բառերով հեռուն են ուղարկում Տույին: Վերջինս էլ դնում է լսափողը և այլևս չի պատասխանում բարձրաստիճանների ազգականների հեռախոսազանգերին:
Հասկանալով, որ պատմությունը կարող է իր դեմ շրջվել՝ Քանաքեռցին այս անգամ արդեն իր պաշտպանության հարցերով դիմում է գեներալ Հայկազ Բաղմանյանին և ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին՝ Քեթրինի Միհրանին: Թե ինչպես կամ ում օգտին կհանգուցալուծվի ստեղծված իրավիճակը՝ պարզ կդառնա առաջիկա զարգացումներից»:
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

«ՉԻ» տեղեկություններով նոր կոնֆլիկտ է հասունանում քրեական աշխարհում, և ինչպես մնացած բոլոր դեպքերում, այս անգամ ևս պատմության մեջ շոշափվում են բարձրաստիճան պաշտոնյաների զավակների ու ազգականների անունները: Այս անգամ իրադարձությունները պտտվում են Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանի որդու՝ Մհերի և ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի զարմիկի՝ Գևորի անունները: Մի կողմում Մհերն ու Գևորն են, մյուս կողմում՝ թաղային հեղինակության համարում ունեցող Քանաքեռցի Տույը:

Թերթի տեղեկություններով՝ Վաչե Ղազարյանի որդին՝ Մհերը և Սամվել Ալեքսանյանի զարմիկը՝ Գևորը, խնդիր են ունենում քաղաքացիներից մեկի հետ: Նա պաշտպանության նպատակով դիմում է թաղային հեղինակությանը՝ Տույին: Վերջինս քաղաքացու շահերի պաշտպանության շրջանակներում հեռախոսազրույց է ունենում Մհերի և Գևորի հետ, որոնք հայտարարում են, որ իրեն դիմած անձնավորությունը սխալ է պահել իրեն, ուստի պետք է պատժվի: Տույն էլ փորձում է խնդիրը լուծել՝ վկայակոչելով իր անձն ու հեղինակությունը: Սա զայրացնում է երիտասարդներին, որոնք կոպիտ ու վիրավորական բառերով հեռուն են ուղարկում Տույին: Վերջինս էլ դնում է լսափողը և այլևս չի պատասխանում բարձրաստիճանների ազգականների հեռախոսազանգերին:

Հասկանալով, որ պատմությունը կարող է իր դեմ շրջվել՝ Քանաքեռցին այս անգամ արդեն իր պաշտպանության հարցերով դիմում է գեներալ Հայկազ Բաղմանյանին և ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին՝ Քեթրինի Միհրանին: Թե ինչպես կամ ում օգտին կհանգուցալուծվի ստեղծված իրավիճակը՝ պարզ կդառնա առաջիկա զարգացումներից»:
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին