▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Բուդաղյանին պետք է ազատեն.«Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վրա իրականացված մահափորձի գործով մեղադրյալներից միայն մեկը` Հենրիկ Ավագյանը (ում տանը հայտնաբերվել էր զենքը, որով կրակել էին Ս. Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ), իրեն առաջադրված մեղադրանքի մասով դիրքորոշում չէր հայտնել, մնացած երեքը իրենց մեղավոր չեն ճանաչում:

Գործով հիմնական մեղադրյալներից Արա Բուդաղյանը եւս, ով ըստ նախաքննական մարմնի՝ մահափորձն իրականացնելու մեջ մյուս երեքին շահագրգռողն է, իրեն մեղավոր չի համարում: Համենայնդեպս նրա հոր` Արա Բուդաղյանի համոզմամբ: «Անմեղ է, Արային ի վերջո պիտի ազատեն, ինքը չի դատվելու, տղաս ոչ մի կապ չունի մահափորձի հետ: Ինքն առանց հիմքի է կալանավորված»:

Ըստ նախաքննական մարմնի՝ կա ձայնագրություն, որտեղ Ձեր որդին խոսում է Ձեր նշած համադասարանցու հետ՝ շեշտելով Սուրիկ անունը: Նմանատիպ խոսակցություններ մյուս մեղադրյալների միջեւ եւս, ըստ նախաքննական մարմնի, եղել են: Տեղյա՞կ եք՝ ինչ խոսակցություն է եղել, եւ այդ դեպքում՝ ի՞նչ Սուրիկի մասին է խոսքը:

Տեղյակ եմ, ես լրիվ կարդացել եմ այդ հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների վերծանումները եւ կարող եմ ասել, որ ոչ մի կապ չունի Արայի հետ. դա նրանց խոսակցություններն են: Թե ինչ են խոսացել, ինչ են արել, ոչ մի կապ չունի տղայիս հետ: Քննիչներն ասում են՝ կոդերով են խոսացել: Կոդ հասկացողությունը ո՞րն է: Դե որ կոդերով խոսեին, ընդհանրապես զապիս չէին կարա անել: Փորձված մահափորձը կազմակերպող մարդը էդ աստիճան չի գնա, ուզում եմ ասեմ, որ անիմաստ բան է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին