▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ ինչպե՞ս և ի՞նչ պատահեց, որ իշխանությունները որոշեցին կալանավորել Սյունիքի մարզպետի որդուն.«ՀԺ»

Ներկայացնում ենք թերթի առաջնորդողը հատվածաբար.


«Հայ հանրությունը հասկանալիորեն զարմացած է, թե այդ ինչպես և ի՞նչ պատահեց, որ իշխանությունները որոշեցին կալանավորել Լիսկայի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին: Որքան էլ փորձենք այս հարցի պատասխանը փնտրել իրավական դաշտում, որքան էլ դա կապենք այն փաստի հետ, որ տուժող Հարություն Զաքարյանը առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ իրեն հարվածողը հենց Տիգրան Խաչատրյանն է եղել, վերջինիս ձերբակալությունն ու կալանավորումը չէր կարող տեղի ունենալ առանց քաղաքական որոշման: Տուժող Հովհաննես Զաքարյանին լուրջ տեղերից, անշուշտ, ասել են, որ եթե ինքը պնդի ցուցմունքը, Լիսկայի որդուն կձերբակալեն, բացատրել են, համոզել են, գուցե նաև խնդրել, որ ցուցմունք տա: Որովհետև, համաձայնեք, շատ դժվար է Լիսկայենց դեմ ցուցմունք տալ հաստատ չիմանալով, որ դա որևէ հետևանք չի ունենալու:

 

Հայաստանում ահռելի մեծ լարվածություն կա: Մինչև վերջերս կարող էինք ասել, որ իշխանությունները սա չեն գիտակցում: Բայց ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի՝ ՀՀ կառավարությունում ունեցած ելույթից հետո չենք կարող նման բան ասել, որովհետև ակնհայտ է, որ այն, ինչ Հակոբյանն ասում էր կառավարության նիստում, բազմիցս զեկուցել է Սերժ Սարգսյանին:
Ըստ այդմ ակնհայտ է, որ իշխանությունը հասկացել է, որ ժամանակ առ ժամանակ պետք է լարվածությունը պարպելուն ուղղված քայլեր անի, այլապես պայթյունը կլինի անխուսափելի և մեծ հավանականությամբ անկառավարելի:

 

Իրապես ամենևին էլ փաստ չէ, որ Տիգրան Խաչատրյանին կդատեն: Ի վերջո, չմոռանանք նրան կալանավորել էին նաև Ավետիք Բուդաղյանի սպանության գործով, բայց շատ շուտով ազատ արձակեցին: Բայց նույնիսկ եթե դատեն Տիգրան Խաչատրյանին, քիչ հավանական է, որ Սերժ Սարգսյանը կկարողանա հրաժարվել նրա հոր՝ Սուրիկ Խաչատրյանի ծառայություններից»,–գրում է թերթը։

 

Ծավալուն հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին