▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է մտադիր անել ՀՀ վարչապետը՝ Սուրիկ Խաչատրյանի կողմից հրապարակված սուտ տեղեկությունների համար.«Ժողովուրդ»

«Այսօր արդեն ակնհայտ է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մայիսի 4-ին սուտ էր խոսում, երբ ԱԺ-ում լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասում էր, թե իր որդին կապ չունի մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում Զաքարյան եղբայրներին ծեծելու պատմության հետ: Սուրիկ Խաչատրյանն այն ժամանակ հավաստիացրել էր, թե իբր իր որդին՝Տիգրան Խաչատրյանը, այդ միջադեպի ժամանակ Երևանում է եղել: Բայց այսօր նրա որդին այդ գործով կալանքի տակ է, ինչը նշանակում է, որ մարզպետը ստում էր: և այն փաստր, որ պաշտոնյան կարող է անկաշկանդ սուտ խոսել, վտանգավոր է ինչպես ՀՀ քաղաքացիների, սյունեցիների, այնպես էլ նրա գործընկեր պաշտոնյաների համար: Սուրիկ Խաչատրյանի ղեկավարությանը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, պետք է որ մտահոգի այն փաստը, որ իրենց կուսակից ընկերն առանց կաշկանդվելու ստում է՝ մոլորեցնելով նաև իրենց:

 

Ի՞նչ է մտադիր անել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ Սուրիկ Խաչատրյանի կողմից հրապարակված սուտ տեղեկությունների համար: «Ժողովուրդ»-ի այս հարցին ՀՀ Կառավարությունից այդպես էլ չպատասխանեցին: Թեև հասկանալի է, որ պատասխանելու բան էլ չունեին»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին