▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստեփան Դեմիրճյանը եւս կմիանա Արթուր Բաղդասարյանին.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած լուրերով՝ հնարավոր է, որ առաջիկայում Արթուր Բաղդասարյանի ստեղծած «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորմանը անդամակցի ոչ ավել, ոչ պակաս ՀԺԿ-ն:

Ինչպես նախկինում տեղեկացրել ենք, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է «Հայկական վերածնունդի» ֆինանսավորողը, իսկ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը եւ Արա Աբրահամյանը կապված են սերտ խնամիական կապերով՝ Դեմիրճյանի դուստրն ամուսնացած է Արա Աբրահամյանի քրոջ որդու հետ:

Այս իրավիճակում Ս. Դեմիրճյանի համար ավելի նախընտրելի է լինել սիրելի խնամու նախաձեռնած դաշինքում, քան Լեւոն Տեր-Պետրոսյանի ստեղծած ՀԱԿ-ում, որի վերելքի ժամանակները վաղուց անցյալում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին