▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սդղի գյոլում» դաժան ծեծի ենթարկված Հարություն Զաքարյանին 5-րդ անգամ վիրահատել են.«Ժողովուրդ»

«Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում Սյունիքի մարզպետի որդու կողմից ծեծի ենթարկւ[ած Հարություն Զաքարյանը հուլիսի 25-ին մեկնել է Մոսկվա: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նրան երեկ Մոսկվայում կրկին վիրահատել են՝ տեսողությունը վերկանգնելու համար: Սա Հարություն Զաքարյանի 5-րդ վիրահատությունն է:


Հարությունը հունիսի 30-ին, ըստ էության Հայաստան էր վերադարձել մեկ նպատակով որպեսզի ցուցմունք տար և պատմեր, թե ինչ է տեղի ունեցել մայիսի 2-ին Սդղի գյոլի մոտ: Հենց Հարություն Զաքարյանի ցուցմունքից էր կախված մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի ճակատագիրը, որը, ինչպես հայտնի է, հուլիսի 25-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց: Հուսանք՝ վիրահատությունը կօգնի Հարությունին՝ վերականգնելու տեսողությունը, ինչի համար բժիշկները հույս չեն տալիս»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին