▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՏՄՊՊՀ-ն զբաղվում է բանանի շուկայով, որտեղ մոնոպոլիստը «Քեթրինի Միհրանն» է.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված՝ բանանի գների վերաբերյալ հոդվածի հետ կապված՝ ՏՄՊՊՀ-ն զբաղվում է որոշակի տեղեկատվության հավաքագրմամբ՝ պարզելու մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման հանգամանքը»:

Երեկ այսպես արձագանքեց ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը մեր հարցմանը, թե արդյոք ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրո՞ւմ է բանանի շուկան: Հիշեցնենք, մի քանի օր առաջ մենք հրապարակել էինք լուսանկարներ մոսկովյան եւ երեւանյան սուպերմարկետներից, որոնցից պարզ էր դառնում, որ Ռուսաստանում բանանը ավելի քան երկու անգամ էժան է, քան Հայաստանում:

Կասկածից վեր է, որ սա այդ շուկայում արդեն տարիներ շարունակ հաստատված մոնոպոլիայի հետեւանքն է: Բանանի ներկրումը Հայաստանի իրականացվում է ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող «Քեթրին» ընկերությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին