▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ մեխանիզմով է հայ սպառողը տեղեկանալու՝ որքա՞ն է ինքը վճարելու, որքան՝ կառավարությունը.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շաբաթ օրվանից ուժի մեջ է մտել ՀԾԿՀ որոշումը, ըստ որի՝ էլէներգիայի սակագինը Հայաստանում բարձրանում 16.93 դրամով: ՀՀ կառավարությունը, սակայն, ինշպես հայտնի է, սուբսիդավորելու է սակագնի այդ ավելացված մասը:

Երեկ մեր թղթակիցը ՀԷՑ-ից փորձել է պարզել, թե ի՞նչ մեխանիզմով է հայ սպառողը տեղեկանալու իր սպառած էլեկտրաէներգիայի դիմաց որքա՞ն է ինքը վճարելու, որքա՞ն է սուբսիդավորելու կառավարությունը: «Այս պահին մենք աշխատում ենք ՀՀ կառավարության հետ՝ հասկանալու այն մեխանիզմը, որով բնակիչներին պետք է բացատրվի, թե ինչպես են վճարելու էլեկտրաէներգիայի վարձը»,- պատասխանել է ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը:

Մեր թղթակցի հարցին արդյոք անդորրագրի վրա նշվա՞ծ է լինելու ամբողջ գումարը, թե՞ միայն այն, ինչ բնակիչը պետք է վճարի Սարջանյանը պատասխանել է. «Դեռ չեմ կարող ասել, թե անդորրագրի մեջ ինչ է լինելու գրված։ Թե ինչպես է բնակիչը հասկանալու, թե որն է իր վճարելիքը՝ դա դեռ քննարկվում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին