▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունում չգիտեն, որ Հայաստանը Կրեպյան ազգանունով ազգային հերոս չունի. «ՀԺ»

«Կառավարության երեկվա նիստում կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը մեծ վրիպում է թույլ տվել։ Գործադիրին ներկայացնելով Երևանի թիկ 62 ավագ դպրոցը ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունով կոչելու նախագիծը, Կարինե Հարությունյանը երկու անգամ սխալ է արտասանել ազգային հերոսի ազգանունը, Կրպեյանի փոխարեն «Կրեպյան»։ Եթե առաջին վրիպման դեպքում լրագրողներն ուշադրություն չեն դարձրել, կարծելով, որ լեզվի սայթաքում է, ապա փոխնախարարի կողմից երկրորդ անգամ վրիպելը ստիպել է կարծել, որ նա պարզապես չի ճանաչում ազգային հերոսներին, գոնե Թաթուլ Կրպեյանին։

 

Կառավարության անդամները սուսուփուս հաստատել են նախագիծը, առանց փոխնախարարին հուշելու, որ ազգային հերոսի ազգանունը Կրպեյան է։


Փոխնախարարը մեր թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով իր, այսպես ասած, վրիպումները, ասել է, որ չի նկատել թե ինչպես է սխալ արտասանել Կրպեյանի ազգանունը։ Ավելին, հեռախոսազրույցի պահին, կառավարության նիստից ավելի քան մեկուկես ժամ անց, նա առաջինը մեր թղթակցից է տեղեկացել, որ նման բան է կատարվել: Սա թերևս նշանակում է, որ կառավարության անդամներից ոչ ոք չի նկատել վրիպումը կամ կառավարությունում չգիտեն, որ Հայաստանը Կրեպյան ազգանունով ազգային հերոս չունի։ Եվ նրանց համար կարծես առանձնապես էական չէ՝ ում անունով կկոչեն Երևանի թիկ 62 դպրոցը։ Իրենց անունները չեն հետաքրքրում, իրենց հետաքրքրում են հրահանգները ինչն էլ հլու հնազանդ կատարում են»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին