▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու է Ռուսաստանը խոչընդոտներ ստեղծում Հայաստանյան ձուկ արտահանողների համար. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում ձկնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունները, տնտեսվարողներն այս օրերին լուրջ խնդիրների առաջ են կանգնում: Ռուսաստանը, որտեղ հիմնականում արտահանվում է մեր արտադրանքը, առանց հիմնավոր պատճառաբանությունների՝ սահմանին կամ արգելում է ապրանքի ներմուծումը, կամ հենց սահմանին ոչնչացնում արտադրանքը:
Մենք փորձեցինք Սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունից պարզել, թե ուսումնասիրել են՝ ո՞րն է խնդիրը, եւ ինչո՞ւ է ռուսական կողմը խոչընդոտներ ստեղծում մեր ձկնարտադրողների համար: Տեսչության մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանն ասաց, որ իրենք, բացի 200 կգ թառափի ոչնչացումից, ուրիշ դեպքի ծանոթ չեն: Այդ դեպքի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար էլ դիմել են ռուսական կողմին, սակայն դեռ պարզաբանում չեն ստացել: 
«Ռուսաստանի ռազմավարական զարգացման ինստիտուտի» տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը, որն օրերս մեկնաբանելով իր «Ձուկ Անդո» մականունը, ըստ էության չէր հերքել տեղեկությունները, թե ինքն է Հայաստանի դեպի Ռուսաստան ձկնամթերք արտահանողը, մեզ ասաց, որ իր ունեցած տեղեկություններով՝ տոննաներով ապրանք չի ոչնչացվել, բայց որոշ խոչընդոտներ եղել են, ինչը մտահոգիչ է՝ անկախ ոչնչացված քանակից: Իսկ խոչընդոտները հիմնականում պայմանավորված են մեր տնտեսվարողների կողմից ԵՏՄ անդամ երկրների օրենսդրության չիմացությամբ:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին