▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանել է հանուն մոր. «Ժողովուրդ»

Երեկ Աջափնյակ համայնքում Վահան Աղաջանյանի սպանության գործով «Ժողովուրդ»-ին աղմկալի մանրամասներ են հայտնի դարձել. մասնավորապես, թե, ի վերջո, ինչու են սպանել Վահան Աղաջանյանին: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ սպանված Վահանը մտերիմ կապերի մեջ է եղել Ռաֆայելի մոր հետ: Ավելին՝ մեզ հասած տեղեկություններով՝ վերջինս հաճախակի ծեծի է ենթարկել Ռաֆայելի մորը: Ռաֆայելը խոսել է Վահանի հետ, ասել է, որ հեռու մնա իր մորից, սակայն խոսակցություններն այդպես էլ արդյունք չեն տվել: Տեղեկացանք նաեւ՝ երբ Վահան Աղաջանյանը ծեծել է Ռաֆայելի մորը, իրավապահները ծեծի գործով քննություն են իրականացրել: Ռաֆայելն այժմ ձերբակալված է, կատարվում է քննություն:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին