▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հունվարին պլանավորում է վերադառնալ ակտիվ քաղաքականություն. «Հրապարակ»

«Վերջին օրերին ակտիվացել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը սահմանադրական փոփոխությունների «Ոչ»–ի շտաբի ակտիվ քարոզիչներից  է դարձել։ Նրա հիմնական լոզունգն այն է, որ սա «գեյերի սահմանադրություն» է, ինչն ավանդապաշտ Գյումրիում կարող է խիստ բացասաբար ազդել։ Զուգահեռ, Ղուկասյանն իր փոքրաթիվ կողմնակիցներին հույս է ներշնչում, որ հունվարին ինքը վերադառնալու է ակտիվ քաղաքականություն։

 

Ակնհայտ է, որ նա ցանկանում է տապալել սահմանադրական հանրաքվեն մարզում, որպեսզի ինչ-որ կերպ պահանջված լինի իշխանությունների կողմից։ Զարմանալին այն է, որ «վերևներից» մեկ զանգն անգամ միշտ բավարար է եղել Վարդանիկի վախը բռնելու համար, սակայն հանդուրժում են նման գործելաոճը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին