▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստան ներկրված ավտոմեքենաների ընդհանուր գինը նվազել է կիսով չափ. «ՀԺ»

«Այս տարվա առաջին 7 ամիսներին արտերկրից Հայաստան ներկրված ավտոմեքենաների ընդհանուր գինը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է կիսով չափ։ Սա ցույց է տալիս, թե ինչ վիճակում է մեր տնտեսությունը։


Եթե անցած տարի նշված ժամանակահատվածում ներկրված ավտոմեքենաների ընդհանուր արժեքը կազմում էր 221,6 միլիոն դոլար, ապա այս տարի այդ թիվը կազմել է 111.8 միլիոն դոլար։ Վերջին 10-15 տարիների ընթացքում ավտոմեքենաների ներկրման ծավալների կտրուկ անկում արձանագրվել է միայն 2009 թվականին։ Այդ տարի ներկրման ծավալների անկումը 58 տոկոս էր։ Բայց այդ տարի Հայաստանում պաշտոնապես արձանագրվեց ավելի քան 14 տոկոս տնտեսական անկում, իսկ այս տարի, ինչպես նշում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ունենք ավելի քան 4 տոկոս տնտեսական աճ։ Ներկրվող մեքենաների ընդհանուր գինը նվազել է ոչ միայն քանակի հաշվին, այլև ներկրվող մեքենաների ավելի ցածր գնի պատճառով»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին