▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդին երեկ ևս ազատ է արձակվել.«ՀԺ»

«Մեր տեղեկություններով, Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով մեղադրյալ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի՝ Արագած Ղևոնդյանի որդին Դերենիկ Ղևոնդյանը երեկ ազատ է արձակվել։


Նույն այդ տեղեկություններով, սույն գործով քննիչը երեկ միջնորդություն է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Դերենիկ Ղևոնդյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ։ Պաշտպանական կողմը, սակայն, միջնորդել է Ղևոնդյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինել գրավով, ինչն էլ դատարանը բավարարել է»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին