▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՅԴ խմբակցությունում երեկ քեֆ-ուրախություն էր. տղերքը գինովցել էին.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, ԱԺ նիստի ընդմիջմանը, ՀՅԴ խմբակցությունում քեֆ-ուրախություն էր. նշում էին ՀՅԴ խմբակցության քարտուղար, ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի ծնունդը, որին ներկա էր ՀՀԿ-ի մեծ մասը՝ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ։

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը փոքր-ինչ ուշացումով մոտեցավ խնջույքի վայրին եւ, տեսնելով խմբակցության մուտքի մոտ հավաքված լրագրողներին, ոտքը կախ գցեց՝ կատակելով. «Մի հատ թուղթ կա ստորագրելու…»։ «Կոալիցիոն հուշագիրը»,– արձագանքեցին լրագրողները։ Պատգամավորներն այնտեղից դուրս եկան գինովցած, որի հետեւանքն էլ Ալեքսանդր Արզումանյանի էլ Միքայել Մելքումյանի լեզվակռիվն էր դահլիճում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին