▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դժբախտ դեպք Արմավիրում. որդին չի հասցրել հորը հիվանդանոց տանել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Արմավիրի մարզի Լեռնուղի գյուղում ինքնասպան է եղել նույն համայնքի բնակիչ 54-ամյա Գագիկ Խաչատրյանը:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լեռնուղի համայնքի ղեկավար Գեղամ Ղազարյանը հայտնեց, որ հարազատներն իրեն պատմել են, թե Գագիկ Խաչատրյանը առավոտյան կնոջ հետ սուրճ է խմել եւ ասել, թե գնամ անասնագոմ «հավերին հացավորեմ ու գամ», իսկ ավելի ուշ կինը, մտնելով անասնագոմ, տեսել է ամուսնուն՝ կախված վիճակում: «Շատ լավ մարդ էր, պարզապես մեզ հայտնի էր դարձել, որ առողջական խնդիր ունի: Նույնիսկ որդին սեպտեմբերի 24-ին հիվանդանոց էր տարել, համապատասխան դեղեր էին նշանակել: Իմացել եմ նաեւ, որ բժիշկները տղային հայտնել էին, թե հոկտեմբերի 13-ին հերթական անգամ ստուգման նպատակով տանի հիվանդանոց: Դե, ինչպես տեսնում եք, չհասցրեցին: Երկու երեխա ուներ` մեկ տղա, մեկ աղջիկ, նորմալ ապրում էին: Նույնիսկ սեպտեմբերի 30-ին իր ձեռքով տարավ, խողողը մթերեց»,- պատմեց գյուղապետը:

Համայնքի ղեկավարի համար անասելի տարօրինակ են այն խոսակցությունները, որ շատերը Գագիկ Խաչատրյանի ինքնասպանությունը փորձում են կապել խաղողը չմթերելու կամ պարտքերի հետ. «Հիմա ով պարտքի կամ խաղողը մթերելու խնդիր չունի, բայց հո այդ քայլին չեն գնա: Ձեզ վստահեցնում եմ, որ նա առողջական խնդիրներ ուներ, բայց ոչ ոք չէր պատկերացնում, որ Գագիկը կարող էր գնալ այդ քայլին, ափսոս, տեսնեիք, ինչպես էր տղան լաց լինում»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին