▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեւոն Տեր-Պետրոսյանի հայրական տունը գրավի տակ է.«Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբորորդին` ՀԱԿԿ Էրեբունի տարածքային կառույցի ղեկավար Տիգրան Տեր-Պետրոսյանը, որին պատկանում է հայտնի «Մուսալեռ» ռեստորանը, անհույս խաղամոլ է։ Այս տարիների ընթացքում նա հասցրել է խաղատներում եւ բուքմեյքերական գրասենյակներում տանուլ տալ ամեն ինչ։ Պարտքերի տակից դուրս գալու համար ստիպված վաճառել է Կայարանի մոտ իր ունեցած առեւտրի կետը, գրավադրել նույն «Մուսալեռ» ռեստորանը, որտեղ ի դեպ ՀԱԿ-ն իր հավաքներն էր անցկացնում, ինչպես նաեւ գրավադրել է իր ընկերներին եւ ծանոթներին պատկանող գույքը։

Եվ վերջապես հերթը հասավ Լեւոն Տեր–Պետրոսյանի հայրական առանձնատանը։ Ի դեպ, նույն Տիգրան Տեր-Պետրոսյանն արդեն մի քանի ամիս է՝ Հայաստանում չէ, նա պարզապես «փախած» է պարտքատերերից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին