▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրբազանը՝ դատարանում. «Ժողովուրդ»

 

ՕՖշորային հայտնի աղմկալի գործով հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Տեւական ժամանակ է, ինչ գործով տուժող Փայլակ Հայրապետյանը  բարձրաձայնում է, որ միջնորդություն է ներկայացրել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը եւ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ներկայանան դատարան: Սակայն գործը նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանն ասել էր, թե լրացուցիչ վկաներին հարցաքննելու միջնորդությունը կքննարկի ապացույցների հետազոտումից եւ Աշոտ Սուքիասյանին հարցաքննելուց հետո: 
Հիշեցնենք, որ Փայլակ Հայրապետյանը մի քանի տասնյակ միլիոն դոլարի ունեցվածքն իրենից խլելու պատմության մեջ հիմնականում մեղադրում էր ոչ միայն գործարար Աշոտ Սուքիասյանին, այլեւ նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանին եւ Նավասարդ Կճոյանին: Սակայն,  ինչպես նկատում ենք, նրանցից այսօր մեղադրյալի աթոռին է միայն գործարար Աշոտ Սուքիասյանը: 
Ավելին՝ հոկտեմբերի 1-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում օֆշորի գործով վկա 70-ամյա, ԱՄՆ քաղաքացի Արփիկ Բալյանը հարցաքննության ժամանակ հայտնել էր, որ փաստաթղթերում տեսել է նախկին վարչապետի Սարգսյանի եւ Կճոյանի անձնագրերի պատճենները: Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը տուժող կողմի միջնորդության մասին զրուցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ: 
-Սրբազա՛ն հայր, գործարար Փայլակ Հայրապետյանը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի Դուք ներկայանաք դատարան եւ հարցաքննվեք դատավորի կողմից: Եթե դատարանի կողմից ստանաք  միջնորդությունը, ապա պատրաստվո՞ւմ եք ներկայանալ: 
-Իհարկե, եթե ստանամ, ապա կներկայանամ:
-Ցանկանում եք ապացուցել, որ Դուք կապ չունե՞ք՝ չնայած տուժող կողմի վստահեցումներին եւ հիմնավորումներին:
-Կարծում եմ՝ ապացուցելու բան չկա, ամեն ինչ պարզից էլ պարզ է:
-Ի՞նչն է պարզ, տուժող կողմը վստահեցնում է եւ պահանջում է Ձեր ներկայությունը, սա կարող է իրավիճակ փոխել, Դուք պատրա՞ստ եք:
-Ոչ մի փաստ գոյություն չունի եւ չի կարող լինել: Չեմ ցանկանում խոսել այս թեմայով, ինձ չվերաբերվող թեմա  Է: Չեղած բանի համար չեմ ցանկանում խոսել:
Ինչպես նկատում եք՝ սրբազան հայրը մտադիր չէ խուսափել դատարանից: Իսկ կներկայանա՞, արդյոք, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը դատարան: Դատելով այն փաստից, որ նա գտնվում է ԱՄՆ-ում, ամենայն հավանականությամբ, նույնսիկ եթե ստանա դատարանի պահանջը, չի ներկայանա, ուստի տուժող կողմի հարցերին, ըստ էության, կպատասխանեն նախկին վարչապետի հայաստանյան ներկայացուցիչները:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՕՖշորային հայտնի աղմկալի գործով հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Տեւական ժամանակ է, ինչ գործով տուժող Փայլակ Հայրապետյանը  բարձրաձայնում է, որ միջնորդություն է ներկայացրել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը եւ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ներկայանան դատարան: Սակայն գործը նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանն ասել էր, թե լրացուցիչ վկաներին հարցաքննելու միջնորդությունը կքննարկի ապացույցների հետազոտումից եւ Աշոտ Սուքիասյանին հարցաքննելուց հետո: Հիշեցնենք, որ Փայլակ Հայրապետյանը մի քանի տասնյակ միլիոն դոլարի ունեցվածքն իրենից խլելու պատմության մեջ հիմնականում մեղադրում էր ոչ միայն գործարար Աշոտ Սուքիասյանին, այլեւ նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանին եւ Նավասարդ Կճոյանին: Սակայն,  ինչպես նկատում ենք, նրանցից այսօր մեղադրյալի աթոռին է միայն գործարար Աշոտ Սուքիասյանը: Ավելին՝ հոկտեմբերի 1-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում օֆշորի գործով վկա 70-ամյա, ԱՄՆ քաղաքացի Արփիկ Բալյանը հարցաքննության ժամանակ հայտնել էր, որ փաստաթղթերում տեսել է նախկին վարչապետի Սարգսյանի եւ Կճոյանի անձնագրերի պատճենները: Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը տուժող կողմի միջնորդության մասին զրուցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ: -Սրբազա՛ն հայր, գործարար Փայլակ Հայրապետյանը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի Դուք ներկայանաք դատարան եւ հարցաքննվեք դատավորի կողմից: Եթե դատարանի կողմից ստանաք  միջնորդությունը, ապա պատրաստվո՞ւմ եք ներկայանալ: -Իհարկե, եթե ստանամ, ապա կներկայանամ:-Ցանկանում եք ապացուցել, որ Դուք կապ չունե՞ք՝ չնայած տուժող կողմի վստահեցումներին եւ հիմնավորումներին:-Կարծում եմ՝ ապացուցելու բան չկա, ամեն ինչ պարզից էլ պարզ է:-Ի՞նչն է պարզ, տուժող կողմը վստահեցնում է եւ պահանջում է Ձեր ներկայությունը, սա կարող է իրավիճակ փոխել, Դուք պատրա՞ստ եք:-Ոչ մի փաստ գոյություն չունի եւ չի կարող լինել: Չեմ ցանկանում խոսել այս թեմայով, ինձ չվերաբերվող թեմա  Է: Չեղած բանի համար չեմ ցանկանում խոսել:Ինչպես նկատում եք՝ սրբազան հայրը մտադիր չէ խուսափել դատարանից: Իսկ կներկայանա՞, արդյոք, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը դատարան: Դատելով այն փաստից, որ նա գտնվում է ԱՄՆ-ում, ամենայն հավանականությամբ, նույնսիկ եթե ստանա դատարանի պահանջը, չի ներկայանա, ուստի տուժող կողմի հարցերին, ըստ էության, կպատասխանեն նախկին վարչապետի հայաստանյան ներկայացուցիչները:

Հեղինակ՝ Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին