▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանը բռնաբարե՞լ է 19-ամյա կնոջը. ինչ է պատմել տուժածը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս Իջեւան քաղաքում երիտասարդ կինը, ամուսնուց հարվածներ ստանալուց հետո,  գիշերը  ներկայացել է ոստիկանություն եւ հայտարարություն գրել ֆիզիկական բռնության ենթարկելու մասին: Դիմումն ընդունելուց հետո ոստիկաններից մեկը հոգեպես ճնշված վիճակում գտնվող կնոջն առաջարկել է միասին սուրճ խմել եւ նրան ուղեկցել է քաղաքի հյուրանոցներից մեկը: Հետագայում կինը հայտարարություն է տվել այն մասին, որ հյուրանոցում ինքը ոստիկանի կողմից սեռական բռնության է ենթարկվել: Տավուշի մարզի իրավապահներից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այդ գործի քննությունը կատարում է Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը: Մեր տեղեկություններով՝ ոստիկանը զենքի թույլտվության համակարգի աշխատակից է: Իսկ թե ինչպես է զենքի թույլտվության համակարգի աշխատակիցը ոստիկանությունում հանդիպել ամուսնու դեմ բողոքած 19-ամյա կնոջը, սեռական բռնություն գործադրվե՞լ է, թե՞ ոչ, կպարզի քննությունը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին