▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ վտանգ է սպառնում ԱԺ-ին. անվտանգության աշխատակիցներն ինքնաձիգներով են եղել.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ անցագրային կետի անվտանգության աշխատակիցները ծառայությունն իրականացրել են ինքնաձիգով զինված։ Սովորաբար անցագրայինում անվտանգության ծառայության աշխատակիցները կրում են միայն ատրճանակներ։

«Ժողովուրդ»–ը արձանագրել է, որ ԱԺ մուտք գործող ավտոմեքենաները եւս երեկ սովորականից ավելի մանրամասն են ստուգվել։ Ինչ է տեղի ունեցել, արդյոք ԱԺ-ին ինչ-որ վտանգ է սպառնում, այս հարցերի պատասխանը «Ժողովուրդ»–ը նախ փորձեց ստանալ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից, որը հրաժարվեց պատասխանել՝ ասելով թե իրավասու չէ անվտանգության վերաբերյալ հարցերին պատասխանել։

ՀՀ պետական պահպանության վարչության պետ Հրաչյա Հարությունյանը վերը բերված հարցին պատասխանել է. «Ընդամենը մեր գործառույթներն ենք իրականացնում։ Մի օր կարող է ինքնաձիգը տեսնեք, մի օր չտեսնեք, բայց դա ոչինչ չի նշանակում։ Իրավիճակը նորմալ է, մտահոգվելու խնդիրներ չունենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին