▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեներալ Մանվելը կենաց-մահու կռիվ է տալու.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 6-ին թեժ է լինելու նաեւ Արմավիրի մարզի Արշալույս գյուղում, այստեղ գյուղապետ են ընտրելու։ Տարիներ շարունակ Մանվել Գրիգորյանի գերդաստանը ամեն ընտրություն այս գյուղում վերածում է կենաց-մահու պայքարի՝ փորձելով սեփական թեկնածուին անցկացնել գործող գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի դեմ, որը թեեւ Մանվել Գրիգորյանի եղբորորդին է, բայց թշնամական հարաբերությունների մեջ է հորեղբոր հետ։ Գեներալն այս անգամ առաջադրել է Էջմիածնի ոստիկանության պետի նախկին տեղակալ, անկուսակցական Աշոտ Սարգսյանին։ Նախորդ ընտրություններին էլ առաջադրել էր նախկին գյուղապետին, որը պարտվեց Զարզանդին։

«Փաստորեն, այս անգամ է՞լ է Արշալույսում թեժ լինելու»,– մեր լրագրողի հարցին ի պատասխան, Զ. Գրիգորյանն ասել է. «Երեւի, էլի»։ Իսկ վստահ եք, որ կընտրվեք։ «Կգա օրը՝բարին հետը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին